տուն Հասարակություն Նպաստ ստացողները եւս աջակցություն կստանան. վարչապետի դիտողությունը

Նպաստ ստացողները եւս աջակցություն կստանան. վարչապետի դիտողությունը

707
0

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն այսօր կառավարության նիստում ասաց, որ ընտանեկան եւ սոցիալական նպաստ ստացող ընտանիքները կստանան աջակցություն: Խոսքը մոտավորապես 85.000 ընտանիքի մասին է, որոնք նպաստի շահառու են այս տարվա ապրիլի մեկից: «Աջակցությունը նպաստի 50 տոկոսի չափով է»,- ասաց նախարարը:

Ըստ նախարարի՝ խոսքը 1.2 միլիարդ գումարի մասին է:

Վարչապետն ասաց, որ աջակցություն տալու համակարգը, այսինքն՝ կայքէջը, երեկ 9-րդ միջոցառման հետ կապված խնդիր է ունեցել: Արդյոք այդ խնդիրը լուծվել է: 9-րդ միջոցառման համակարգը 4 օր առաջ է գործարկվել, րոպեում 100 դիմում է ստացել: «Առանձին աշխատում ենք, ուսումնասիրում ենք մերժված դիմումները»,- ասաց  կառավարության անդամը:

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ պետք է բոլոր ուժերը ամեն ինչ անեն, որ մարդուն անհրաժեշտ տեղեկությունն ու գումարը հասնի: