տուն Քաղաքական Հայաստան Նպաստավոր քայլեր ծնելիության խթանման ուղղությամբ

Նպաստավոր քայլեր ծնելիության խթանման ուղղությամբ

391
0

Վերջին տվյալներով, վեց և ավելի երեխաներ ունեցող ընտանիքների թիվը 149  է, որոնք առաջադրված են մեդալ ստանալու՝ բազմազավակության համար:

Այսօր ԱԺ-ում քննարկվում է երկրում ծնելիության մակարդակի բարձրացման հարցը: Առաջարկվում է բազմազավակ ընտանիքներին մեդալ շնորհելուց հետո, մինչև մեդալակրի մահը նպաստ տրամադրելու հարցը:

Ընդդիմադիր քաղաքական գործիչներից Միքայել Մելքումյանն առաջարկեց մեդալ ստացող ընտանիքին 40 000 դրամ նպաստը կրկնապատկել, քանի որ գումարը բավարար չէ վեց և ավելի երեխաներ ունեցող ընտանիքներին:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արման Ուդումյանը ներկայացրեց երկրում ծնելիության բարձրացման ուղղությամբ տարվող աշխատանքներից մի քանիսը:

Մայրության նպաստի բարձրացում կա`նշում է փոխնախարարը: Առաջինից երրորդ երեխաներ ունեցող ընտանիքներին տրվող նպաստները նույնպես բարձրացել են: Նա հավելեց, որ աշխատանքներ են տարվում հիպոթեքային ծրագրով բնակարան ձեռք բերելու համար նպաստավոր պայմանների ստեղծման ուղղությամբ:

Մանե Թանդիլյանն էլ ծնելիության խթանման ծրագրում հինգ գործառույթի առկայությունն է կարևորում. բնակարան, կրթություն, ֆինանսկան միջոցներ, բարեկեցություն և աշխատանք: Միայն սրանց առկայությամբ կարող են բարձրացնել ծնելիության մակարդակն ու խթանել բազմազավակ ընտանիքներին:

Հայկ Մագոյան