Ֆրանսիայում նույնասեռ ամուսնությունները թույլատերլուց հետո շուրջ 7 հազար միասեռականներ պաշտոնապես գրանցել են իրենց ամուսնությունը։ Ընդհանուր առմամբ, դա Ֆրանսիայում գրանցված ամուսնությունների ընդամենը 2.95 տոկոսն է, որոնք արձանագրվել են 2013 թվականին։ Նման տվյալներ է տրամադրել Ֆրանսիայի վիճակագրության և տնտեսական հետազոտությունների ազգային ինստիտուտը։
Միասեռ ամուսնությունների համար դիմածների 60 տոկոսը տղամարդիկ են։ Միջին տարիքը տղամարդկանց շրջանում կազմում է 50, իսկ կանանց՝ 43տարեկան։ Ֆրանսիայում 2013 թվականին, ընդհանուր առմամբ, գրանցվել է 238 հազար ամուսնություն։ Տղամարդկանց միջին տարիքը կազմել է 37, իսկ կանանց՝ 34 տարեկան։ Հերթական անգամ գրանցվել է ամուսնությունների թվի անկում։ 2012 թվականին գրանցվել էր 246 հազար ամուսնություն, իսկ անկումը շարունակվում է՝ սկսած 2005 թվականից։