Չիլիում 24-ամյա նույնասեռական Դանիել Սամուդիոյի սպանությունից հետո հարավամերիկյան այդ պետությունում սեռական փոքրամասնությունների նկատմամբ վերաբերմունքը կտրուկ փոխվել է: Սպանությունը տեղի է ունեցել 2013 թվականի մարտին: Սամուդիոյի մարմնի վրա հայտնաբերվել էին կտրվածքներ, որոնք վկայում էին, որ սպանությունը կատարվել էր փորքմասնությունների նկատմամբ սեռական անհանդուրժողականության հենքի վրա:
Դանիելի սպանությունը լուրջ քննարկումների առիթ հանդիսացավ Չիլիում, շատերը պահանջում էին խստացնել օրենքները սեռական անհանդուրժողականության դրդապատճառներով կատարված հանցագործությունների համար: Քաղաքական գործիչներն էլ սկսեցին ավելի հաճա խոսել սեռական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության անհրաժեշտության, այդ թվում` նույնասեռականների ամուսնությունները թույլատրելու մասին: