տուն Քաղաքական Հայաստան Նուբար Աֆեյան. Մեկնարկում է պատվաստանյութի փորձարկումների II փուլը

Նուբար Աֆեյան. Մեկնարկում է պատվաստանյութի փորձարկումների II փուլը

232
0

Moderna ընկերությունը, որի համահիմնադիրը եւ գլխավոր տնօրենը հայազգի գիտնական, գործարար եւ բարերար Նուբար Աֆեյանն է, սկսում է Covid-19-ի դեմ պատվաստանյութի փորձարկումների երկրորդ փուլը։

Այս մասին Նուբար Աֆեյանն ասել է ռեժիսոր եւ գրող Վահե Բերբերյանի հետ առցանց հարցազրույցի ընթացքում։

«Կարծում եմ, հուլիս ամսվա ընթացքում կսկսենք փորձարկել պատվաստանյութը 30 հազար կամավորների վրա։ Փորձարկումները կիրականացվեն այն վայրերում, որտեղ վարակն առավել ակտիվ է»,- ասել է Նուբար Աֆեյանը։

Moderna ընկերության համահիմնադիրը հավելեց, որ կամավորների թվում կընդգրկվեն կորոնավիրուսով վարակված 100-ից 150 անձիք։

Մայիսին Moderna-ն նախնական տեղեկություններ էր ներկայացրել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկումների առաջին փուլի մասին: Մասնավորապես, բոլոր 45 կամավորների մոտ պատվաստանյութը հակամարմիններ էր առաջացրել:

Ավելի վաղ Moderna-ի գործադիր տնօրեն Ստեֆան Բանսելը հայտնել էր, որ 600 մարդու ներգրավմամբ COVID-19 համավարակի դեմ պատվաստանյութի կլինիկական փորձարկումներ կսկվեն հուլիսին։

Moderna-ի պատվաստանյութի «թեկնածուն»՝ mRNA-1273-ը, հիմնված է գենետիկական նյութի վրա, մշակված է շատ առանձնահատուկ բաղադրատոմսով եւ արտադրում է կորոնավիրուսի պրոտեիններ (սպիտակուցներ)։ Քանի որ վիրուսը, որպես կանոն, օգտագործում է այդ պրոտեինը՝ թոքերի բջիջները «շրջափակելու» համար, այս պատվաստանյութը կարող է հակամարմիններ արտադրելու համար առողջ իմունային համակարգ ստեղծել՝ մինչ վարակվելը։