տուն Աշխարհ Նուբար Աֆեյանի կողմից ստեղծված՝ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը փորձարկման 2-րդ փուլ անցնելու հավանություն...

Նուբար Աֆեյանի կողմից ստեղծված՝ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը փորձարկման 2-րդ փուլ անցնելու հավանություն է ստացել

272
0

ԱՄՆ Սննդի և դեղորայքի վերահսկողության վարչության (FDA) կողմից ուսումնասիրության երկրորդ փուլն անցնելու համար հավանության է արժանացել ամերիկահայ գործարար Նուբար Աֆեյանի Moderna ընկերության ստեղծած՝ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը` ասված է ընկերության մամուլի հաղորդագրության մեջ, տեղեկացնում է CNN-ը:

Ինչպես հաղորդվում է՝ ակնկալվում է, որ փորձարկումների երկրորդ փուլը կսկվի առաջիկայում:

Խոսքը mRNA-1273 անվանումն ստացած պատվաստանյութի մասին է, որն առաջինն է ԱՄՆ-ում, որը կլինիկական փորձարկումների է ենթարկվել: Ընկերությունը տեղեկացրել է, որ ավարտին է հասցվում արձանագրության կազմումը փորձարկումների երրորդ փուլի համար, որը մեկնարկելու է վաղ ամռանը:

Հիշեցնենք, որ Մասաչուսեթս նահանգի Քեյմբրիջ քաղաքում գտնվող Moderna Therapeutics կենսատեխնոլոգիական ընկերությունը կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ էր ստեղծել փետրվարի վերջին և ուղարկել այն փորձարկման: