տուն Հասարակություն Առողջապահություն Նուբարաշենի հոգեբուժարանի հիվանդը մահացել է

Նուբարաշենի հոգեբուժարանի հիվանդը մահացել է

330
0

«Էրեբունի» բժշկական կենտրոնում Նուբարաշենի հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի՝ Նուբարաշենի հոգեբուժարանի 82-ամյա հիվանդ է մահացել։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ հիվանդը, որը պահվել է հատուկ հսկողության բաժանմունքում, կամ որ ավելի հայտնի՝ դատապարտյալների բաժանմունքում, մահացել է սննդի թունավորումից։

Կենտրոնի տնօրեն Սերգեյ Խաչատրյանը Hraparak.am-ի հետ զրույցում ասաց, որ ոչ թե սննդի թունավորումից է մահացել, այլ ինսուլտից, նախկինում էլ բազմիցս հիվանդի համար շտապ օգնություն է հրավիրվել․

«Ոչ թե թունավորումից է մահացել, այլ ինքը երկար ժամանակ սրտանոթային խորը խնդիրներ ունեցող անձնավորություն է, և մահվան պատճառը ճնշման անկումն է եղել, ինչին հետևել է ինսուլտը, ինսուլտից է մահացել։ Այո, մենք երեկ իրեն տեղափոխել ենք «Էրեբունի» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունք, շտապ օգնություն ենք հրավիրել, և մահվան պատճառը ինսուլտն է եղել։ Նախկինում էլ հաճախ իր համար շտապ օգնություն է կանչվել»,- ասաց տնօրենը։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here