Apple ըկներությունը հայտնել է նոր iPhone 5S-երի մարտկոցների խնդիրների մասին: Այս մասին գրում է The New York Times-ը:
«Մենք հայտնաբերել ենք արտադրական անսարքություն, որը վերաբերում է սահմանափակ քանակությամբ սարքերին: Անսարքությունը կապված է կամ մարտկոցի ուշ լիցքավորման, կամ մարտկոցի շահագործման կարճ ժամկետի հետ: Apple-ը կփոխի բոլոր այն գնորդների սարքերը, որոնք նման խնդիրներ ունեն», — The New York Times-ին ասել է Apple-ի ներկայացուցիչ Թերեզա Բրիվերը:
Apple-ում չեն նշել, թե ինչ քանակության մասին է խոսքը: Այդ ընկերությունն առաջին անգամ չէ, որ նման խնդրի առաջ է կանգնում: 2006 թվականին հետ են կանչվել մի շարք նոութբուքեր, որոնք պայթում էին: