տուն Հասարակություն Կրթություն Նոր ֆորմատ ուսումնական գործընթացում

Նոր ֆորմատ ուսումնական գործընթացում

340
0

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն այսօր իր ելույթում ընդգծեց, որ դադարեցվում են պետական, ոչ պետական ու համայնքային, այդ թվում՝ նախադպրոցական, նախնական-մասնագիտական, արհեստագործական, միջին մասնագիտական, բարձրագույն՝ բուհական, արտադպրոցական հաստատություններում գործունեություն իրականացնող մանկապետանեկան, գեղագիտական, նկարչական դպրոցներում, ինչպես նաև ՀՀ-ում գործող միջազգային ուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացը՝ բացառությամբ հեռավար ուսուցման։

Ըստ նախարարի՝ ԿԳՄՍ նախարարությունը փորձում է լուծումներ գտնել ուսումնական պրոցեսը չխաթարելու ուղղությամբ: Եվ հեռավար ուսուցումն այս պարագայում այլընտրանքային տարբերակ է:
«Կա որոշակի սնոբիստական մոտեցում, որ «հեռավար ուսուցման» համար բոլոր կոմպոնենտները պետք է ապահովեմ, ես ուզում եմ նշել, որ արտակարգ իրավիճակի այս պայմաններում բոլոր այն գործիքները, որ ձեռքի տակ կան, դա արդյունք է տալու և ապահովելու է պրոցեսի անըդհատությունը»։

Արայիկ Հարությունյանն իր խոսքում ասաց, որ բարձրագույն ուսումնական հաստատությունների մասով խնդիրներ չկան:

Իսկ դպրոցների առնչությամբ նախարար Հարությունյանը նկատեց, որոշ դպրոցներ առանց գերատեսչության ուղղորդման սկսել են համացանցային պարապմունքներ` ապահովելով կրթական գործընթացի անխափան ընթացք: