տուն Հասարակություն Իրավական Նոր տեղեկություններ՝ Ամուլսարի վերաբերյալ քրեական գործով

Նոր տեղեկություններ՝ Ամուլսարի վերաբերյալ քրեական գործով

301
0

Ամուլսարի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը շարունակվում է, քանի որ վերջին շրջանում ի հայտ են եկել նոր տեղեկություններ: Թե կոնկրետ ի՞նչ տեղեկությունների կամ ի՞նչ անունների մասին է խոսքը, ՀՀ Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, Ամուլսարի վերաբերյալ քրեական գործով քննչական խմբի ղեկավար Արսեն Այվազյանը խուսափողական պատասխան հնչեցրեց:

«Թույլ տվեք այս պահին իրավական գնահատականներ չտալ։ Պարզապես կարող եմ ասել, որ նախաքննությունը շարունակվում է, որի հիման վրա առաջիկայում հստակ տեղեկություն կփոխանցվի»։

Լրագրողների հարցին, թե արդյոք ի հայտ եկած նոր տեղեկությունները կարող են լինել քննչական խմբի նախկին ղեկավար Յուրա Իվանյանի կողմից թաքցված տեղեկությունները, Այվազյանը հստակ պատասխան  չտվեց:

Հիշեցնենք՝ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնատար անձանց կողմից շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները դիտավորությամբ թաքցնելու առերևույթ դեպքի առթիվ։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here