Ռուսական բանկերի հաճախորդները կարող են լուրջ խնդիրների բախվել, քանի որ չարագործները կարողանում են բանկային բջջային հավելվածների միջոցով գումարներ յուրացնել:
Ինչպես գրում է РБК-ն՝ հղում անելով Group-IB-ի տվյալներին, համանման դեպքերը դեռ հաճախակի չեն: Առաջին դեպքերը գրանցվել են այս տարվա գարնանը:
Ի տարբերություն Androidի համար նախատեսված բանկային վիրուսների, նրանք կարողացել են արհեստական պատուհաններ պատկերել բանկային քարտերի ռեկվիզիտների մուտքագրման համար և SMS-հաղորդագրությունները յուրացնել հաստատման կոդերով հանդերձ: