Ավարտվեց Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերի տասնմեկերորդ օրվա ծրագիրը։
Նախորդ օրվա համեմատ կրկին փոփոխություններ են տեղի ունեցել մեդալների աղյուսակի վերին հատվածում։ 2 ոսկե մեդալների շնորհիվ երկրորդ հորիզոնականում է հայտնվել Նորվեգիան։ Երրորդ հորիզոնականում ամրապնդվել է Նիդեռլանդները, որի չմշկավազորդներն այսօր ապահովել են մեդալների ևս մեկ հավաքածու։
Վաղը կխաղարկվի մեդալների 8 հավաքածու։
Մեդալների ընդհանուր հաշվարկի ամբողջական աղյուսակին կարող եք ծանոթանալ Սոչի 2014-ի պաշտոնական կայքում։