տուն Հասարակություն Մշակույթ Նոր սերնդի փափուկ բարձրախոսը կարելի է պարզապես նետել հարց տվողի վրա

Նոր սերնդի փափուկ բարձրախոսը կարելի է պարզապես նետել հարց տվողի վրա

234
0

microphone-hd1080

Ֆինլանդիայում անլար բարձրախոսի նոր տեսակ են ստեղծել: Բարձրախոսի ստեղծման վրա աշխատել է ֆիննական «Քեթչբոքս» սթարտափ ընկերությունը:

«Բազմաթիվ համաժողովներ և դասախոսություններ հաճախելիս մեր ուշադրությունը գրավեց այն հանգամանքը, որ լսարանը մշտապես սրահից հարց տալու խնդրի առաջ է կանգնում: Մարդիկ բավական երկար սպասում են, մինչ բարձրախոսը իրենց կհասնի: Մենք փորձեցինք դրա դեմ մի բան անել»,- պարզաբանում են սարքավորման ստեղծողները:

Նրանց խոսքերով՝ սարքավորումը աշխարհում իր տեսակի մեջ միակն է: Այն իրենից ներկայացունում է փափուկ խորանարդ և այդ պատճառով բարձրախոսը կարելի է ոչ թե ձեռքից ձեռք փոխանցել, այլ պարզապես նետել հարց տվող մարդուն:  Ըստ ստեղծողների՝ սա հաղորդակցությունը պարզեցնող միջոց է:

Նշենք, որ նոր տեսակի անլար բարձրախոսը նախատեսված է 100 հոգանոց լսարանի համար:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here