տուն Հասարակություն Նոր «սենսացիա» կապված ԱԺ պարգևավճարների մասին

Նոր «սենսացիա» կապված ԱԺ պարգևավճարների մասին

189
0

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Ես անկեղծ չգիտեմ համավարակի այս օրերին կա՞՞աշխարհում այլ երկիր, որտեղ լրատվամիջոցները այս չափի ապատեղեկատվություն տարածեն:
Նոր «սենսացիա» կապված ԱԺ պարգևավճարների մասին, որպեսզի երկար չգրեմ, տեղադրում եմ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի ֆեյսբուքյան էջի գրառումը:

Ազգային ժողովն իր տարեկան բյուջեից 500 մլն դրամ հետ կուղղի պետական բյուջե՝ այդ ֆինանսական միջոցները համաճարակի կանխարգելման, վերահսկման և բուժման շրջանակներում արվող միջոցառումներին հատկացնելու նպատակով։

Վերադարձվող ֆինանսական միջոցները ներառում են ամբողջ տարվա համար նախատեսված, սակայն դեռ չկնքված տարբեր պայմանագրերի ֆինանսավորման նպատակով հատկացված միջոցները, գործուղումների գծով 1-ին եռամսյակի համար նախատեսված, բայց փաստացի չծախսված և 2-րդ եռամսյակի համար նախատեսված ֆինանսական միջոցները, 2-րդ եռամսյակի համար նախատեսված ԱԺ շուրջ 700 աշխատակիցների և պատգամավորների պարգևատրման ողջ ֆոնդը, ինչպես նաև ներկայացուցչական ծախսերի, էներգետիկ ծառայությունների և այլ բյուջետային տողերով»: