տուն Հասարակություն Նոր ուղղություններով մեկնողները կազատվեն «օդի տուրքից»

Նոր ուղղություններով մեկնողները կազատվեն «օդի տուրքից»

196
0

ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի մշակած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է օդի տուրքից ազատել նոր ուղղություններով չվերթով մեկնող անձանց: Նախագիծն ընդունվեց 90 կողմ, 2 դեմ և 1 ձեռնպահ ձայներով:

Նախագծով առաջարկվում է օդային տրանսպորտով մեկնող ֆիզիկական անձինք, ովքեր օրենքով սահմանված արտոնության ժամկետներում կմեկնեն նոր ուղղությամբ թռիչքներով, կազատվեն օդի տուրքից:

Արտոնության ժամկետը տրամադրվում է 36 ամսով (24 ամսով երկարաձգելու հնարավորությամբ), որը հաշվարկվում է ամիսների նվազման կարգով՝ սկսած տվյալ ուղղությամբ արտոնության տրամադրման հիմք հանդիսացող պայմաններին բավարարող առաջին ավիաընկերության առաջին թռիչքի մեկնարկից:

Նախագծի հեղինակները համոզված են՝ արտոնությունը կնպաստի, որ Հայաստանի օդային շուկան լրացվի նոր ավիաընկերություններով ու թռիչքային ուղղություններով, ինչը հնարավորություն կտա ՀՀ քաղաքացիներին ավելի մատչելի ձևով կապել այլ երկրների հետ: