Araratnews-ը Արցախի Անկախության օրվա առթիվ հարցազրույց է ունեցել Հայազն կուսակցության վարչության անդամ, վերլուծաբան Արմեն Հովհաննիսյանի հետ:
-Այսօր նշվում է Արցախի Անկախության օրը: Ի՞նչ նշանակություն ունի այս օրը ձեզ համար:
-Ինձ բախտ է վիճակվել այս օրը ներկա լինել Արցախում և տեսնել մարդկանց ցնծությունն ու ոգևորությունը։ Արցախցիներն այս օրն ընկալում են որպես իրենց հաղթանակի խորհրդանիշ։ Այդ ընկալումը, բնականաբար, շատ հոգեհարազատ է ինձ։ Հայաստանից անկախ լինելու իմաստով ոչ մի նշանակություն չունի։
-Ի վերջո, այս կիսապատերազմական ֆոնին Արցախի հարցի ինչպիսի՞ լուծման տարբերակ եք պատկերացնում:
-Միասնական պաշտպանունակ հայկական պետականության ձևավորումը այլընտրանք չունի։
-Բայց մարդիկ ասում են, որ դա էքտրեմիստական ձգտում է, ռեալ չէ:
-Ես խորհուրդ կտայի Նոր-Նորք թաղամասի չափ բնակիչ ունեցող ծաղկուն պետություն բաղձողներին իրականությունից չխոսել։
-Ինչն է պատճառը, որ Արցախում Անկախությունն այսքան ֆետիշացված է, իսկ Միացումը կտրականապես մերժվում է։
-Չի մերժվում։ Դա 15 տարվա ընթացքում ձևավորված ռազմաբյուրոկրատական վերնախավի հավակնություններն է շոյում։ Արցախցիները «ֆետիշացնում են» հաղթանակը, և դա նորմալ է։ Իսկ Միացման գաղափարը քաղաքական դաշտ բերող ուժ պարզապես դեռ չկա Արցախում, և այն պետք է ստեղծվի։