տուն Լուրեր Նոր նշանակումներ՝ Մայր Աթոռում

Նոր նշանակումներ՝ Մայր Աթոռում

174
0

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանի եւ նորաօծ քահանաների նշանակումներ:

Հոգեշնորհ Տ. Տարոն վարդապետ Ղուլիկյանն ազատվել է Վանորեից տեսչությունում ստանձնած պարտականություններից եւ ծառայության կոչվել Ուկրաինայի հայոց թեմում՝ թեմակալ առաջնորդի իշխանության ներքո:

Արժանապատիվ Տ. Բենիամին քահանա Ծատուրյանը հովվական ծառայության է նշանակվել Արցախի թեմում, Արժանապատիվ Տ. Աբգար քահանա Սողոմոնյանը` Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի հայոց թեմում, Արժանապատիվ Տ. Արամ քահանա Ասատրյանը` Արագածոտնի թեմում, Տ. Վաղարշ քահանա Հակոբյանը եւ Տ. Լեւոն քահանա Դավթյանը` Գուգարաց թեմում, Արժանապատիվ Տ. Արտաշես քահանա Հակոբյանը` Արարատյան Հայրապետական թեմում:

Արժանապատիվ Արժանապատիվ Տ. Տիգրան քահանա Բադիրյանը եւ Տ. Տրդատ քահանա Օհանյանը իրենց հոգեւոր ծառայությունը կշարունակեն Մայր Աթոռ Ս. Էջմիածնի կառույցներում, Արժանապատիվ Տ. Վարազդատ քահանա Նաջարյանը եւ Տ. Գյուտ քահանա Գալստյանը` ՀՀ Զինված Ուժերի Հոգեւոր Առաջնորդությունում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here