տուն Լուրեր Նոր մեղադրանք Հրաչյա Հարությունյանին

Նոր մեղադրանք Հրաչյա Հարությունյանին

190
0

zno

Հրաչյա Հարությունյանին, որը մեղադրվում է «նորմոսկովյան» Օզնոբիշինոյում ավտովրաերթի հետեւանքով 18 հոգու մահվան մեջ, հարուցված է կեղծ փաստաթղթերի մեղադրանք,- հաղորդում է ԻՏԱՌ ՏԱՍՍԸ։ Նա չի ընդունում մեղքը եւ պատրաստվում է բողոքարկել՝ անցկացնելու կրկնակի ավտոտեխնիկական փորձաքննություն։

«Հինգշաբթի օրը Հրաչյա Հարությունյանի հանդեպ ներկայացված էր մեղադրանք ՌԴ քր.օր. 264 հոդվածի 5-րդ մասով (ԱՃՊ խախտում՝ 2 կամ ավելի մարդկանց մահվան ելքով)»։ Բացի այդ, քննիչը մեղադրանք ներկայացրեց՝ կցելով այն հիմնական գործին, որ վարորդի մոտ եղած փաստաթղթերը կեղծ են»,- Ինտերֆաքսին հայտնել է Հարությունյանի դատապաշտպան Ռուբեն Մարգարյանը։

Նա պարզաբանեց, որ Հրաչյա Հարությունյանը, ինչպես եւ առաջ, խոստովանել է իր մեղքը՝ կապված ԱՃՊ-ի հետ, բայց փաստաթղթերի կեղծման պահով նա մերժում է. «Իր ցուցմունքներում այսօր Հարությունյանը հայտնեց, որ երբեք կեղծ փաստաթուղթ չի օգտագործել եւ չի իմացել, որ իր մոտի փաստաթղթերն իրական չեն։ Նրանից երբեւիցե նման փաստաթուղթ չեն պահանջել եւ չեն ստուգել»։

Ռուսաստանի ՆԳՆ մամլո ծառայությունից հաստատել են Հրաչյա Հարությունյանին նոր մեղադրանք ներկայացնելու փաստը։

Հիշեցնենք, որ հունիսի 13-ին Օզնոբիշինո գյուղում ավազով բեռնված ավտոմեքենան, որը վարում էր Հրաչյա Հարությունյանը, բախվել էր ավտոբուսին՝ դառնալով 18 հոգու մահվան պատճառ։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here