Araratnews.am-ը վաղ առավոտյան տեղեկություն ստացավ, որ երեկ Մուրացանի զինվորական հոսպիտալից Սիսիան զինվորներ տեղափոխող ավտոմեքենան ճանապարհներին առկա ձյան ու բքի պատճառով կողաշրջվել է, ինչի հետևանքով զինվորներից երեքը ծանր վիճակում են:
ՀՀ ԶՈՒ ԳՇ վարչակազմակերպչական վարչության տեղեկատվության բաժնի պետ Սամվել Ասատրյանից Araratnews.am-ը հետաքրքրվեց զինվորների վիճակի մասին: «Մեկ ժամկետային զինծառայող Մուրացանի հոսպիտալում հետազոտվել է, երեքի վիճակը բավարար է. նրանք դուրս են գրվել հոսպիտալից»,- պատասխանեց ԶՈՒ ԳՇ-ի ներկայացուցիչը: