տուն Հասարակություն Առողջապահություն Նոր մանրամասներ` Վանաձորում կրակոցների հետևանքով սպանված քաղաքացիների դեպքից

Նոր մանրամասներ` Վանաձորում կրակոցների հետևանքով սպանված քաղաքացիների դեպքից

371
0

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ փետրվարի 10-ին, ժամը 02։10-ի սահմաններում Վանաձոր քաղաքի ոստիկանության Բազումի բաժնի ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Ինպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Բազումի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Մամիկոն Հակոբյանի գլխավորույամբ։

Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Վանաձոր քաղաքի Համբարձումյան փողոցի բնակիչ՝ 29-ամյա Նարեկ Խաչատրյանն է, ով «ձախ բազուկի շրջանի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ է տեղափոխվել հիվանդանոց։ Ոստիկաններն ու ապա նաև՝ նրանց միացած Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության խումբը՝ քննիչ Պառավյանի գլխավորությամբ պարզում են՝ արդյո՞ք Ն. Խաչատրյանը հրազենային վնասվածքը ստացել է երեկ՝ փետրվարի 9-ին, Վանաձորում տեղի ունեցած հրազենային գործադրմամբ 2 քաղաքացու սպանության և 2 քաղաքացու հրազենային վնասվածքներ ստացած կրակոցների ժամանակ, նա մասնակցություն ունեցե”լ է այդ միջադեպին, թե”, ինչպես ժողովուրդն է ասում, «քյոռ գյուլա է կպել նրան»։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված սպանությունների փաստով հրկիզված Նիվայի մեջ հայտնաբերվել է «ԱԿ-74» տիպի ինքնաձիգ, խզակոթը՝ այրված վիճակում, սրահի մեջ հայտնաբերվել է 4 հատ ինքնաձիգի փամփուշտի գնդակ, 34 հատ ինքնաձիգի փամփուշտի պարկուճ, 2 հատ դատարկ փամփուշտատուփ, որոնցից մեկը՝ այրված վիճակում։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, երեկ՝ փետրվարի 9-ին, կրակոցներ էին հնչել Լոռու մարզում: Ժամը 18:30-ի սահմաններում «Վանաձոր» բժշկական կենտրոնից Վանաձոր քաղաքի ոստիկանության Բազումի բաժին ահազանգ էր ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 4 քաղաքացի, որոնցից 2-ը, ճանապարհին գիտակցության չգալով, մահացել են: Ինչպես Լոռու մարզից հայտնել էր ֆոտոլրագրողը, հիվանդանոց էր ժամանել ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ խումբը. ոստիկաններն ու քննիչները պարզել էին, որ նշված անձինք հիվանդանոց էին տեղափոխվել Բազում թաղամասից, որտեղ հայտնաբերվել էր նաև ՎԱԶ-2121 մակնիշի 33 TO 356 համարանիշի ավտոմեքենա՝ ամբողջովին հրկիզված: Ավտոմեքենայի մեջ հայտնաբերվել էր ավտոմատ:

Դեպքի վայր էին ժամանել նաեւ ոստիկանության Լոռու մարզային վարչության փորձաքրեագիտական բաժանմունքի ավագ փորձագետ Դավիթ Նալբանդյանը, փորձագետ Արթուր Առաքելյանը, եւ ավագ փորձագետ Հովհաննես Սաքանյանը: Ավտոմեքենայում առաջացած կրակը մարելու համար ժամանել էր Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության Վանաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:

Ոստիկաններն ու քննիչները ունեին կասկածներ, որ հնարավոր է՝ հրկիզված «Նիվան» կապ ուներ կատարված դեպքի հետ:

Փաստի առթիվ Լոռու մարզային քննչական վարչությունում ՀՀ քր-օր-ի 34-104 հոդվածի 1-ին մասի, 104 հոդվածի 1-ին, 235 հոդվածի 1-ին մասին հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածների և վիրավորների ինքնությունը: