տուն Մամուլ Նոր մանրամասներ Միհրան Պողոսյանի դեմ հարուցված քրգործով. «Ժողովուրդ»

Նոր մանրամասներ Միհրան Պողոսյանի դեմ հարուցված քրգործով. «Ժողովուրդ»

324
0

«Ժողովուրդ» թերթը գրում է․

««Օֆշորների թագավոր», ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի նկատմամբ հարուցված քրեական գործով «Ժողովուրդ» օրաթերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել:

Մասնավորապես, երբ 2016 թվականին հայ իրավապահները գրությունով տեղեկություններ են խնդրել Միհրան Պողոսյանի բանկային հաշիվների մասին, ի պատասխան գրության` Շվեյցարիայից հայտնել են, որ եթե Հայաստանում Միհրան Պողոսյանի՝ փողերի լվացման վերաբերյալ քրեական գործ կա հարուցված, ապա այդ գործի մասին անհրաժեշտ են տեղեկություններ, որպեսզի շվեյցարական կողմը տրամադրի ՀՀ-ին Պողոսյանի բանկային հաշիվների մասին տեղեկություն:

Սակայն Շվեյցարիայից ստացած պատասխանը քննիչը որոշման մեջ ամբողջությամբ խեղաթյուրել է` նշելով, թե Մ. Պողոսյանի ապօրինի գործունեությունը հիմնավորող տվյալներ ձեռք չեն բերվել: Ասել է թե՝ ի սկզբանե իրավապահ համակարգը այս գործի պատշաճ քննություն չի իրականացրել, եւ 2017-ին գլխավոր դատախազությունը կարճել է այն»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here