Malaysia Airlines ավիաընկերության անհետացած ինքնաթիռը երթուղին փոխել է մինչև օդանավակայանի հետ վերջին անգամ կապի դուրս գալը։ Այս մասին հաղորդում է NBC հեռուստաալիքը։
Նշվում է, որ երթուղուց շեղումը կատարել է ինքնաթիռի համակարգիչը, որի ծրագիրը ներբեռնվել էր նախօրոք։ Երթուղու փոփոխությունը տեղի է ունեցել օդաչուի կողմից կապի դուրս գալուց առնվազն 12 րոպե առաջ։ «Որոշ օդաչուներ մինչև թռիչքը համակարգչի մեջ ներբեռնում են չվերթի այլընտրանքային երթուղի, եթե առաջանան արտակարգ իրավիճակներ», — NBC-ին ասել է ԱՄՆ-ի տրանսպորտային անվտանգության ազգային խորհրդի նախկին քննիչ Գրեգ Ֆեյթը։