տուն Հասարակություն Նոր մանրամասներ հորը սպանած Խաչատուրյան քույրերի գործից

Նոր մանրամասներ հորը սպանած Խաչատուրյան քույրերի գործից

359
0

Հոր՝ Միխայիլ Խաչատուրյանի սպանության մեջ մեղադրվող Խաչատուրյան քույրերի փաստաբանը հայտնել է, որ հանգուցյալի հեռախոսում եղել է ոմն Սահակ Ալբերտովիչի հետ ինչպես գործնական, այնպես էլ անձնական բնույթի նամակագրություն, հաղորդում է «Կոմերսանտը»։

Պաշտպանների կարծիքով՝ խոսքը Սահակ Կարապետյանի մասին է, որը զոհվել էր 2018 թ. ավիավթարից։ Նամակագրության մեջ հիշատակվում է նաև Անրի Շամեդինովիչի անունը, որը, ենթադրաբար, Մոսկվայի հյուսիսարևելյան վարչական շրջանի դատախազ Անրի Ռիզաևն է։

Այդ կապակցությամբ փաստաբան Մարի Դավթյանը Քննչական կոմիտե, Անվտանգության ծառայություն և Գլխավոր դատախազություն դիմում է ուղարկել՝ խնդրելով ստուգել հանգուցյալի կապերը։ Փաստաբանները կարծում են, որ Խաչատուրյանն օգտագործել է իր կապերը, որպեսզի աղջիկների բողոքները մնան անպատասխան։

«Մենք համոզված ենք, որ հենց Խաչատուրյանի կապը ուժայինների հետ աղջիկներին զրկել է հնարավորությունից օգնության խնդրանքով ինչ-որ տեղ դիմել»,- ասել է Անգելինա Խաչատուրյանի փաստաբան Ալեքսեյ Պարշինը։