«Արտաշատ» բժշկական կենտրոնի պատուհանից նետված 55-ամյա կնոջ առողջական վիճակը ծանր է։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի մամուլի քարտուղար Ծովինար Խաչատրյանը:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, կինը հիվանդանոցի 3–րդ հարկի պատուհանից իրեն նետել էր հունիսի 29-ին։ Ականատեսները փորձել են խոսել նրա հետ, սակայն նա ասել է, որ չի ցանկանում ապրել։
Հիմա կնոջ գիտակցությունը տեղն է, բայց նա վերակենդանացման բաժանմունքում է։ Ունի երկկողմանի թոքաբորբ, որը կորոնավիրուսի հետևանք է: Բացի այդ, նրա ոտքերն ու ողնաշարը վնասվել են։
«Եթե նրա վիճակը թույլ տա, ապա հաջորդ շաբաթ կվիրահատեն։ Ընդ որում, նախ կլուծեն վնասվածքների հետ կապված խնդիրները, հետո արդեն նյարդաբանականը», — ասաց Խաչատրյանը:
Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուրում: