Հունիսի 11-ին ՊԲ հյուսիսային (Գյուլիստան) ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում գլխի շրջանում հրազենային մահացու վիրավորումից մահացած 20-ամյա Դերենիկ Արամի Մանուկյանը մահացել է ոչ թե հակառակորդի, այլ ծառայակցի կրակոցից: Այս մասին SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը: Նա փոխանցեց, որ փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 373 հոդվածի 3-րդ մասով` զենքի հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ մահ է պատճառել: Նույն հոդվածով որպես կասկածյալ ձերբակալվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վոլոդյա Բադիկյանը: Կատարվում է քննություն՝ մանրամասները պարզելու ուղղությամբ: SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այդ ժամանակ հենակետում ուժեղ կայծակ է եղել, եւ կրակող զինծառայողը, կայծակը շփոթելով նաեւ կրակոցների հետ, վախից կրակել է, ինչն էլ ծառայակցի մահվան պատճառ է դարձել:
Մանրամասները՝ shamshyan.com-ում: