Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արարատի մարզի քննչական բաժնի Արարատի քննչական բաժանմունքի քննիչ Սամսոն Զոհրաբյան կողմից նշանակվել են մի շարք փորձաքննություններ այսօր` դեկտեմբերի 6-ին, Արարատի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի փաստով: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, քննիչի կողմից նշանակվել են դիակի դատաբժշկական, վարորդի և ուղևորների բժշկական` որպեսզի պարզվի սթափության աստիճանը, ավտոտեխնիկական փորձաքննություն, քանի որ ըստ նախնական տեղեկությունների վթարի պատճառը եղել է մեքենայի առջևի ձախ կողմի անիվի պայթյունը, ինչի հետևանքով վարորդը չի կարողացել կառավարել ավտոմեքենան և այն շրջվել է, որի հետևանքով 1 հոգի մահացել էր 4 հոգի տեղափոխվել էին հիվանդանոց: Հիշեցնենք, որ ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, դեկտեմբերի 6-ին, ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 09:00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 34-ամյա Տիգրան Ասոյանը, վարելով Opel Astra մակնիշի 34 DO 849 համարանիշի ավտոմեքենան, Երևան-Եղեգնաձոր ավտոճանապարհի 68-րդ կմ հատվածում, Երասխավանի վարչական տարածքում, բախվել էր ճանապարհի շրջանաձև հատվածի բետոնե քարերին և գլխիվայր շրջվելով 50 մետր հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում:
Մանրամասները` shamshyan.com— ում