SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի պետ Գառնիկ Մաթևոսյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, հատկապես կարևոր գործերով քննիչ Հուսիկ Կարապետյանի կողմից հունիսի 23-ին Կոտայքի մարզում տեղի ունեցած խոշոր ու ողբերգական ավտովթարի հետևանքով նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ ավտոտեխնիկական և դատաբժշկական։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նյութերի նախապատրաստման ընթաքցում պարզվել է, որ BMW-ի վարորդը՝ Գեղարքունիքի մարզի բնակիչ, 27-ամյա Տիգրան Գևորգյանը, եղել է ոչ սթափ և չի ունեցել ավտոմեքենա վարելու վարորդական իրավունքի վկայական։ Ոչ սթափ է եղել նաև Mercedes-ի վարորդ՝ Երևանի բնակիչ, 26-ամյա Հակոբ Սողոմոնյանը, սակայն վերջինիս խմածությունը եղել է թույլատրելի սահմանը։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը նաև ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ հայտնաբերելու այն քաղաքացիներին, ովքեր վթարի օրը դեպքի վայրում ասում էին, որ վթարի մեղավրոը եղել է BMW-ի վարորդը, ով վթարային իրավիճակ է ստեղծել Mercedes-ի վարորդի համար, ինչն էլ դարձել է ողբերգական ավտովթարի պատճառ, սակայն եղել են նաև մի քանի քաղաքացիներ, ովքեր էլ ասել են, որ Mrcedes-ի վարորդը, ավտեմեքենան վարելով մեծ արագությամբ, փորձել է BMW-ի և Nissan-ի մեջտեղով անցնել, ինչն էլ դարձել է վթարի պատճառ։
Նշված անձանց հայտնաբերելու ուղղությամբ ոստիկանությունը նույնպես ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։
Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուրում: