տուն Հասարակություն Նոր մանրամասներ՝ Արթուր Ասատրյանի հյուրերին վտարելու մասին

Նոր մանրամասներ՝ Արթուր Ասատրյանի հյուրերին վտարելու մասին

834
0

Օրեր առաջ հայտնի դարձավ, որ գործարար Արթուր Ասատրյանի տարածքից նրա քենակալը (բաջանաղ) վտարել է Ասատրյանի՝ Ռուսաստանից եկած հյուրերին, չնայած հյուրը՝ Մաքսիմ Գալցովը, 10.000 դոլար է վճարել հյուրանոցային եւ ռեստորանային համալիրում մնալու համար:

Դեպքի մասին մանրամասներ է պատմում հենց ինքը՝ Մաքսիմ Գալցովը:

Տեղեկացնենք, որ քենակալ Վազգեն Հարությունյանից դժգոհ են նաև շինարարները, որոնք վերոնշյալ ռեստորանում ու հյուրանոցում շինաշխատանքներ են կատարել, սակայն այդպես էլ չեն վարձատրվել:

Ի դեպ, խոսքն այն Վազգեն Հարությունյանի մասին է, որի  հայրը՝ Շիրազ Հարությունյանը, բողոքել էր Արթուր Ասատրյանի խաղողի այգիների բերքահավաքի դեմ, չնայած վերջինիս հայրը՝ Օնիկ Ասատրյանը, եւ փաստաբանը պնդում էին հակառակը:

«Ես եկա Հայաստան ու սկսեցի այստեղ ապրել: Վազգենը մեզ իր տուն կանչեց, եւ մեզ տեղավորեց իրենց օբյեկտում՝ «Անտառում», մենք այնտեղ մոտ չորս ամիս մնացինք: Հետո նա ինձ իր գրասենյակ կանչեց ու ասաց՝ մենք պետք է վճարենք մեր մնալու գումարը: Նստեցինք, խոսեցինք, հետո նա ասաց, որ ինքն իր տարածքում պետք է շինարարություն անի, որի համար գումար է հարկավոր, և ցանկալի է 1 տարվա համար. դա հունվար ամիսն էր, ու  նա ասաց գումարի չափը՝ 10.000 դոլար ուղիղ մեկ տարի այնտեղ ապրելու համար»,- պատմեց Արթուր Ասատրյանի հյուրը:

Մանրամասները՝ տեսանյութում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here