Մեկնարկել էր ՀՀ ԱԺ յոթերորդ գումարման չորրորդ նստաշրջանի հերթական նիստը:
«Ճիշտ է, Հայաստանը մոնոէթնիկ պետություն է, այնուամենայնիվ, այնտեղ բնակվում է 11 ազգային փոքրամասնություն, որոնց խնդիրներն ուշադրության կենտրոնում պահելը մարդու իրավունքների տեսանկյունից ավելի քան կարևոր է: ՀՀ-ն, առավել ևս նոր Հայաստանը մի երկիր է, որն իսկապես հետամուտ է կրոնի, համոզմունքի, հավատքի, խղճի ազատության, լիարժեք հավատարիմ է այս արժեքներին: Այսօր ՀՀ ազգային փոքրամասնություններն իրենց զգում են լիարժեք Հայաստանում և դա անդրժելի փաստ է… Ազգային փոքրամասնություններին պատկանող անձինք ևս հանդիսանում են ՀՀ լիիրավ քաղաքացիներ և օրենքի առաջ մեծամասնության հետ լիիրավ իրավունքներ և պարտականություններ ունեն… Ազգային փոքրամասնությունները քաղաքացիների բավականին զգայուն շերտ են և հատուկ վերաբերմունք են պահանջում իրենց խնդիրների լուծման հարցում»,- իր ելույթում մասնավորապես նշեց ԱԺ «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Ռուստամ Բաքոյանը: