COVID-19-ի (հիվանդություն, որը հարուցում Է նոր տիպի կորոնավիրուսը) համաճարակն աշխարհի երկրներում կպահպանվի առնվազն մինչեւ այս տարվա հունիս:
Այս կանխատեսումը մարտի 9-ին արել Է ՉԺՀ-ի առողջապահության գործերի պետական կոմիտեի համաճարակի դեմ պայքարի հատուկ հանձնաժողովի ղեկավար Չժուն Նանշանը:
Ռուսանկան ՏԱՍՍ լրատվական գործակալության տեղեկությունը փոխանցում է «Արմենպրես»-ը:
«Ինչ վերաբերում Է աշխարհի երկրներում համաճարակի ծավալմանը, ապա այն կտեւի առնվազն մինչեւ հունիս»,- Չինաստանի համաճարակաբանների խորհրդաժողովում նրա արած հայտարարությունը մեջբերում Է «Ժենմին ժիբաո» թերթը:
«Ապագայում նոր տիպի թոքաբորբ հարուցող կորոնավիրուսի նկատմամբ համաճարակաբանական վերահսկողության միջոցառումների հանգուցային ասպեկտները ՉԺՀ-ից դեպքերի արտահանման կանխումից կվերաուղղորդվեն դեպի բերովի դեպքերի կասեցում»,-հավելել Է Չժուն Նանշանը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: