տուն Տնտեսական Նոր կառավարությունը կապահովի 5% աճ՝ Ս. Սարգսյանի ասած 7%-ի և նախորդ կառավարության՝...

Նոր կառավարությունը կապահովի 5% աճ՝ Ս. Սարգսյանի ասած 7%-ի և նախորդ կառավարության՝ 6.3%-ի փոխարեն

177
0

Untitled-1

Նախորդ տարի՝ 2013-ին, Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ ԱԺ ներկայացված կառավարության ծրագրում, որպես 2013-2017թթ կառավարության գործունեության արդյունք, գրված էր. «զարգացած երկրների համեմատ տնտեսական աճի առաջանցիկ տեմպերի ապահովում` համախառն ներքին արդյունքի 5-7 տոկոս աճի ապահովման միջոցով»: Նախօրեին Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարությունը հաստատեց իր գործունեության ծրագիրը 2014-2017թթ համար, որը շուտով կներկայացվի ԱԺ: Այդ նոր ծրագրում, որպես 2013-2017թթ կառավարության գործունեության արդյունք, նշված է. «զարգացած երկրների համեմատ տնտեսական աճի առաջանցիկ տեմպերի ապահովում` համախառն ներքին արդյունքի միջնաժամկետ` 5 տոկոս աճի միջոցով»:

Ի դեպ, 2014-2016թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագրում Տիգրան Սարգսյանի կառավարությունը հաստատել էր տարեկան 6.3-6.4% տնտեսական աճ: Այսինքն՝ նախկինի 5-7%-ի (ավելի կոնկրետ՝ 6.3%-ի) փոխարեն նոր կառավարությունը ավելի համեստ է գտնվել` նախատեսելով ընդամենը 5% աճ:

Մեջբերենք նաև անցած տարվա մարտին լրագրողների հետ հանդիպմանը Սերժ Սարգսյանի արած հայտարարությունը տնտեսական աճի վերաբերյալ. «Հայաստանի Հանրապետության այն կառավարությունը, որ տարվա արդյունքներով, դա վերաբերում է 2013-2017 թվականներին, չապահովի 7 տոկոս տնտեսական աճ` այդ կառավարությունը պետք է հրաժարական տա»: