տուն Հասարակություն Առողջապահություն Նոր կանոններ՝ ՀՀ ժամանողների եւ վարակակրի հետ շփում ունեցած անձանց համար

Նոր կանոններ՝ ՀՀ ժամանողների եւ վարակակրի հետ շփում ունեցած անձանց համար

323
0
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը պաշտոնական ֆեյսբուքյան էջում հայտնում է .

«ՀՀ մուտք գործելիս և ՀՀ վարչական սահմաններում կիրառվող սահմանափակումների վերաբերյալ» Պարետի N 5 որոշումը փոփոխվել է։ Մասնավորապես, սահմանվել է․

❗️ՀՀ ողջ տարածքում ինքնամեկուսացման պահանջ է սահմանվում արտերկրից ՀՀ ժամանող անձանց, ինչպես նաև COVID-19 վարակակիր անձի հետ համատեղ ապրող անձանց կամ նրա հետ սերտ շփում ունեցած կոնտակտավորների համար։

❗️ՀՀ ժամանող անձանց, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերի հերթապահների կողմից տրամադրվում է 14-օրյա ժամկետով ինքնամեկուսացման ծանուցում։ Ինքնամեկուսացման ծանուցագրում անձի նշած ինքնամեկուսացման վայրը չի կարելի լքել ինքնամեկուսացման ողջ ընթացքում։

❗️Անչափահաս երեխաների ինքնամեկուսացման պահանջի պահպանման պատասխանատվությունը կրում են Ծանուցագիրը ստորագրած անձինք։

Բացառություն են կազմում օդաչուների հանգիստը կազմակերպելու նպատակով ՀՀ տարածք ժամանող օդանավի անձնակազմի անդամները, միջպետական բեռնափոխադրումներ իրականացնող վարորդները, բեռնատար գնացքների շարժակազմի մեքենավարները (այդ թվում` նրանք, ովքեր բեռնատար ավտոմեքենաների, գնացքների շարժակազմերի բեռնաթափումից հետո լքում են ՀՀ տարածքը):

❗️ՀՀ ժամանող անձինք մինչև ՀՀ սահմանը հատելը պարտավոր են սահմանային անցակետ ներկայացվող այլ փաստաթղթերի հետ միասին ներկայացնել իրենց ստորագրած Ծանուցագիրը՝ ինքնամեկուսացման կանոնները խախտելու համար սահմանված պատասխանատվության մասին։

❗️ՀՀ ժամանող անձինք պարտավոր են ստորագրել ինքնամեկուսացման կանոնները խախտելու համար նախատեսված պատասխանատվության մասին ստորագրված Ծանուցումը:

Ինքնամեկուսացման ժամանակահատվածում ՀՀ ժամանող անձանց կողմից Ինքնամեկուսացման կանոնները խախտելու դեպքում ԱՆ որոշմամբ ՀՀ ժամանող անձանց ինքնամեկուսացումը կարող է փոխարինվել պարտադիր մեկուսացմամբ՝ վարակի հնարավոր տարածումը կանխելու նպատակով:

❗️Ինքնամեկուսացման և սահմանային անցման գործընթացների կազմակերպման նպատակով՝ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանին հանձնարարված է ապահովել սահմանային ՍԲՀԿ-ների աշխատակիցների կողմից ՀՀ ժամանող անձանց հատուկ զննությունը՝ այդ թվում՝ հեռահար ջերմաչափումը, արտաքին զննությունը, վարակին բնորոշ կլինիկական ախտանիշների դեպքում լրացուցիչ հարցումների իրականացումը և վերջիններիս անհատական պաշտպանության միջոցների՝ դիմակների և ձեռնոցների տրամադրումը ՀՀ սահմանային անցման բոլոր կետերում,ապահովել արձանագրված ախտանշանների առկայության դեպքում,այդ թվում 37 աստիճան և բարձր
ջերմության, անձի անհապաղ հոսպիտալացումը ՍԲՀԿ-ից և ԱՆ շտապ հաղորդման տրամադրումը՝ հոսպիտալացումից հետո ոչ ուշ քան տասներկու ժամվա ընթացքում։

Օդանավակայանի տարածք այլ քաղաքացիների և ուղևորների հարազատների մուտքն արգելվում է։