տուն Մամուլ Նոր իշխանությունը փորձում է լրացնել բացը. «Ժամանակ»

Նոր իշխանությունը փորձում է լրացնել բացը. «Ժամանակ»

257
0

«Ժամանակ» թերթը գրում է.

«Կառավարությունը պատրաստվում է փոփոխություն կատարել Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասում:

Գործող օրենսգրքով յուրացման կամ վատնման համար, որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով, որպես լրացուցիչ պատիժ նախատեսված է որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը` առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա: Բայց եթե յուրացումը կատարվել է առանձնապես խոշոր չափերով կամ կազմակերպված խմբի կողմից, նման լրացուցիչ պատիժ նախատեսված չէ: Սա ակնհայտորեն արվել է այն նպատակով, որ պետական բյուջեից խոշոր վատնումներ կատարողները կարողանան շարունակել իրենց գործունեությունը պետական ապարատում, նույնիսկ իրենց հանցանքի բացահայտման դեպքում:

Նոր իշխանությունը փորձում է լրացնել այս բացը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here