Նոր Զելանդիայի նուդիստները որոշել են ռեկորդ սահմանել։ Երկու օր առաջ երկրի ամբողջ տարածքից խաղաղօվկիանոսյան ափերից մեկի մոտ հավաքված 745 նուդիստներ միաժամանակ նետվել են ջուրը։ Նախորդ ռեկորդը սահմանվել է Իսպանիայում։ Այդ տարի ջրում միաժամանակ եղել է 729 մերկ մարդ։ Ներկայումս նորզելանդացիները սպասում են Գինեսի ռեկորդների գրքում իրենց ռեկորդի գրանցմանը։