տուն Մամուլ Նոր զարգացումներ, նոր ներքաղաքական կյանքում. «Փաստ»

Նոր զարգացումներ, նոր ներքաղաքական կյանքում. «Փաստ»

386
0

«Փաստ» թերթը գրում է.

«Հայաստանի ներքաղաքական կյանքում նոր զարգացումներ են սկսվել: Մասնավորաբար, երեկ ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը հայտարարեց նոր հարթակ ստեղծելու մասին:

Ակումբը կոչվում է «Վերնատուն», եւ այն, ըստ Մանուկյանի հայտարարության, խնդիր է դրել դառնալ հասարակական-քաղաքական հարթակ, որը կարող է նպաստել առկա խնդիրների հաղթահարման շուրջ առողջ միջավայրի ձեւավորմանը եւ հանրային կոնսոլիդացիային։

Ըստ նախնական տեղեկությունների, ակումբում ընդգրկված են հանրությանը բավականին ծանոթ գործիչներ տարբեր ոլորտներից:

«Փաստ» թերթի հավաստի տեղեկություններով, առաջիկայում նոր նախաձեռնություններ եւս սպասվում են, այդ թվում՝ այնպիսիք, որոնք կապված են լինելու ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ, իսկ առավել ստույգ՝ վերջինիս ազատ արձակման պահանջի եւ, ինչպես վերջերս Քոչարյանի գրասենյակի ղեկավարն էր ձեւակերպել, «երկրում իրավակարգի վերականգնման» համար։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here