տուն Քաղաքական Միջազգային Նոր զարգացումներ Հրանտ Դինքի սպանության գործով դատավարությունում

Նոր զարգացումներ Հրանտ Դինքի սպանության գործով դատավարությունում

441
0

73037712BK012_IstanbulԹուրքական դատարանը «Ակօս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանությանը մասնակցություն ունենալու մեղադրանքով Էրհան Թունջելին ձերբակալելու վճիռ է կայացրել: «Հաբերահվալ» լրատվական կայքին տված հարցազրույցում վերջինս ուշագրավ հայտարարություններ է արել: Նա ասել է, որ իր պաշտպանության պատրաստություններն ավարտելուն պես կհանձնվի: Ասել է նաև, որ կհայտնի այն մարդկանց անունները, ովքեր իր հետ կապի մեջ են եղել: Ըստ Թունջելի` նշված հանցագործության մեջ մեծ է ժանդարմերիայի դերը:

Վերաքննիչ դատարանի կողմից Դինքի դատավարության վերաբերյալ կայացրած վերսկսման որոշման հիման վրա Ստամբուլի 14-րդ ծանր հանցագործությունների դատարանի կողմից կայացրած ձերբակալության որոշումը Թունջելն անօրինական է անվանել: Խոսելով իր հանձնվելու ժամկետների մասին` ասել է. «Ես չեմ փախչում, այլ պատրաստվում եմ պաշտպանությանս, ինչի շրջանակներում ներառվելու է նաև Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը: Կարծում եմ՝ 15 օրում կավարտեմ, որից հետո անմիջապես կհանձնվեմ»:

Թունջելն անդրադարձել է նաև Հրանտ Դինքի ընտանիքի փաստաբան Ֆեթհիյե Չեթինի կողմից գրված Դինքի սպանության և դատավարության մասին պատմող գրքի որոշ հատվածներին՝ ասելով. «Էրգենեկոնից ավելի բարձր մի կազմակերպություն կա, որը սիստեմատիկորեն խոչընդոտում է սպանության բացահայտմանը: Ես այստեղ շատ փոքր մասնիկ եմ: Էրհան Թունջել ասել՝ նշանակում է, որ Հրանտ Դինքի սպանության պատկերը հենց սկզբից սխալ ներկայացնել: Պետությունն այս սպանության հետ կապ չունի»:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here