տուն Հասարակություն Նոր դուրս եկա վերակենդանացման բաժանմունքից, պատահածը սահմռկեցուցիչ է

Նոր դուրս եկա վերակենդանացման բաժանմունքից, պատահածը սահմռկեցուցիչ է

277
0

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը քիչ առաջ եղել է Գյումրու Ավստրիական մանկական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում, որտեղ գտնվում է այսօր ծեծի ենթարկված եւ մարմնական ծանր վնասվածքներ ստացած աղջնակը: Երեխայի վիճակն այս պահին գնահատվում է կայուն ծանր, Երևան տեղափոխելու որոշում է կայացվել: «Նոր դուրս եկա վերակենդանացման բաժանմունքից, որտեղ պոլիտրավմա ախտորոշմամբ տեղափոխել էին այսօր Գյումրիում բռնության զոհ դարձած աղջնակին։ Վիճակը կայուն ծանր է, որոշում է կայացվել երեխային տեղափոխել Երևան։
պատահածը սահմռկեցուցիչ է… չի կարող լինել որևէ արդարացում…»,-ֆեյսբուքի իր էջում գրել է Շիրակի մարզպետը:

Հիշեցնենք, որ այսօր Գյումրիում արտակարգ դեպք էր տեղի ունեցել: Ժամը 14:50-ին Պռոշյան փողոցի տներից մեկում հայտնաբերվել է 43-ամյա կնոջ դի: Նույն տնից մարմնական վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 2007 թվականին ծնված երեխա: ՇՄ դատախազության տեղեկատվությամբ, երեխան մարմնական վնասվածքները ստացել էր իրենց տանը: Վնաս հասցրած անձը հանդիսացել է անչափահասի մայրիկի ընկերը: Ավելի ուշ,  հանցագործություն կատարելու կասկածանքով բերման էր ենթարկվել 28-ամյա մի տղամարդ:  

Դեպքով հարուցվել է քրեկան գործ ՀՀ ՔՕ 112 հոդվածի (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին և 14-րդ կետի հատկանիշներով: