Համացանցում հայտնվել է նոր անուն՝ Լիլիթ: Շատերին դեռ անծանոթ աղջկա ձայնը կգնահատեն ակումբային, լաունջ ոճի երաժշտություն սիրահարները: Օրեր առաջ՝ սեպտեմբերի 23-ին youtube.com կայքում հայտնվել են Լիլիթի զուգերգերը ռեփեր Միշոյի եւ Ֆելիքս Խաչատրյանի հետ: Աղջկա մասին կարողացանք պարզել միայն այն, որ նա իր երգերի գործիքավորող Լեւոն Նավասարդյանի կինն է: Լիլիթի ձայնը ստիպում է կարծել, որ նրա մասին մենք շատ շուտով կիմանանք ավելին: