տուն Հասարակություն Առողջապահություն «Նորքի» ինֆեկցիոնի աշխատակիցների աշխատավարձերի մասին. հերքում

«Նորքի» ինֆեկցիոնի աշխատակիցների աշխատավարձերի մասին. հերքում

223
0

Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Թորոսյանը «Ֆեյսբուքում» գրել է. «Այսօր «Հետք»-ը հոդված է հրապարակել՝ ««Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի մոդուլային ընդունարանը կառուցած աշխատակիցները դեռ չեն վճարվել» վերնագրով։

Առողջապահության նախարարությունը պայմանագրով նախատեսված և ընկերության կողմից պահանջված կանխավճարն ամբողջ չափով վճարել է կազմակերպությանը։

Աշխատանքներն ավարտվել են և ներկայումս ընկերությունը պարտավորված է նախարարություն ներկայացնելու վերջնահաշվարկ՝ դրական կամ բացասական տարբերությամբ»: