տուն Uncategorized Նորվեգուհի Մարիտ Բյորգենը դարձել է օլիմպիական խաղերի վեցակի չեմպիոն․ Սոչի 2014

Նորվեգուհի Մարիտ Բյորգենը դարձել է օլիմպիական խաղերի վեցակի չեմպիոն․ Սոչի 2014

145
0

43C32393-0846-45BD-90DC-2FB1FA4493CB_w640_r1_s

Քիչ առաջ Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերում կայացել է դահուկավազքի՝ կանանց 30 կիլոմետր երկարությամբ «մարաթոնյան» վազքը, որն ավարտվել է նորվեգուհիների տրիումֆով։

Ոսկե մեդալին և օլիմպիական խաղերի իր վեցերորդ տիտղոսին արժանացել է Մարիտ Բյորգենը, ով եզրագծից մի քանի կիլոմետր առաջ կարողացավ պոկվել մրցակիցներից և այն հատել առաջինը։

Երկրորդ տեղում Թերեզա Յոհաուգն է, երրորդը՝ Կրիստին Ստյորմեր Ստեյրան։

Սա Նորվեգիայի 11-րդ ոսկին է Սոչի 2014-ում։