տուն Աշխարհ Նորվեգիան պարզաբանում է ակնկալում ԱՄՆ-ից՝ գեներալ Սուլեյմանիի սպանության հարցով

Նորվեգիան պարզաբանում է ակնկալում ԱՄՆ-ից՝ գեներալ Սուլեյմանիի սպանության հարցով

382
0

Նորվեգիան ակնկալում է, որ Վաշինգտոնը բացատրություն կտա, թե ինչու է սպանվել իրանցի գեներալ Ղասեմ Սուլեյմանին:

Այդ մասին հայտարարել է Նորվեգիայի ԱԳ նախարար Ինե Էրիկսեն Սյորեյդեն:

«Մենք հստակ ասել ենք, որ չգիտենք այն պատճառաբանությունը, թե ինչու է ԱՄՆ-ը գնացել այդպիսի քայլի: Մենք և մյուս դաշնակիցները խնդրել ենք ԱՄՆ-ին ավելի շատ տեղեկություն հաղորդել այդ ամենի մասին»,- նորվեգացի նախարարի խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը:

Միաժամանակ, Նորվեգիայի ԱԳՆ-ը չի դատապարտում բուն սպանության փաստը: