տուն Քաղաքական Միջազգային Նորվեգիան չի կարողանա բավարարելԵվրոպայի գազի պահանջները, եթե ԵՄ-ն հրաժարվի դրանից. Նորվեգիայի նախարար

Նորվեգիան չի կարողանա բավարարելԵվրոպայի գազի պահանջները, եթե ԵՄ-ն հրաժարվի դրանից. Նորվեգիայի նախարար

73
0

Диверсификация

Նորվեգիան չի արդարացրել եվրոպացիների սպասումները` նշելով, որ չի կարողանա գազի զգալի առաքումներ իրականացնել Եվրամիության երկրներ և թուլացնել նրանց կախվածությունը ռուսական գազից: Այս մասին հայտարարել է Նորվեգիայի Էներգետիկայի և նավթի նախարար Տորդա Լյենը: «Կարճաժամկետ հեռանկարում մենք կարող ենք ավելացնել գազի արդյունահանումը, սակայն ոչ անհրաժեշտ չափով», — ասել է նա: Այս մասին հաղորդում է Deutsche Welle-ն:

Նախարարը հիշեցրել է, որ 2020 թվականին գազի արդյունահանումը կավելանա մինչև տարեկան 130 մլրդ խորանարդ մետր: 2013 թվականին այդ թիվը կազմել է 110 մլրդ: Արդյունահանված գազի մեծ մասը վաճառվում է եվրոպական երկրներին: Նորվեգացի նախարարն ասել է, որ Եվրոպան կարող է ավելացնել հեղուկ գազի ներկրումն իր երկրից, քանի որ Եվրոպայում այդ վառելիքի ներկրման հնարավորությունները մեծացել են:

Նման հայտարարություն ավելի վաղ արել էր Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Զիգմար Գաբրիելն, ով ասել էր, որ ներկայում Գերմանիան ռուսական գազի ներկրումներին այլընտրանք չունի և կոչ է արել չմտածել այն մասին, որ Մոսկվան կկտրի գազը, քանի որ նա չի խախտել պայմանավորվածությունները նույնիսկ «սառը պատերազմի» ժամանակ: