Նորվեգիայի իշխանությունները որոշել են տեղի եղջերուների կոտոշների վրա լույսեր տեղադրել։ Այս քայլն անհրաժեշտ է, որպեսզի կենդանիները նկատելի լինեն և չդառնան ավտոճանապարհային վթարների զոհ։
Նորվեգիայի իշխանություններին մտահոգում է այս կենդանիների մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային միջադեպերի քանակը, ինչի թվի նվազմանը միտված քայլեր են կատարվում։ Համապատասխան կառույցներում նշել են, որ լույսերի տեղադրման փորձնական գործողություններ արվել են 2010 թվականից, սակայն հիմա արդեն սկսվում է կոտոշների զանգվածային «լուսավորում»։