Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերում տղամարդիկ ի վերջո անցկացրին բիաթլոնի մաս-ստարտը, որը երկու անգամ հետաձգվել էր եղանակային վատ պայմանների պատճառով:
Տղամարդկանց 15 կմ մրցատարածությունում հաղթողը որոշվեց ֆոտոֆինիշի միջոցով: Եզրագծին միասին մոտեցել էին ֆրանսիացի Մարտեն Ֆուրկադն ու նորվեգացի Էմիլ Հեգլի Սվենդսենը: Սակայն, ի վերջո, հաղթող է ճանաչվել նորվեգացին, ով մի քանի ակնթարթով առաջ էր իր մրցակցից: Սա նորվեգացու առաջին մեդալն է այս օլիմպիադայում, իսկ Ֆուրկադի` երրորդը: Ֆուրկադը մինչ այս պահը դարձել էր Սոչիի կրկնակի օլիմպիական չեմպիոն:
Երրորդ տեղը զբաղեցրել է չեխ բիատլոնիստ Անժեյ Մորավեցը: