տուն Քաղաքական Հայաստան Նորմերի խախտման դեպքերով երեկվա դրությամբ կայացվել է 4372 կազմակերպության գործունեության դադարեցման որոշում

Նորմերի խախտման դեպքերով երեկվա դրությամբ կայացվել է 4372 կազմակերպության գործունեության դադարեցման որոշում

271
0

Պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով՝

11.07.2020-ի  դրությամբ  կայացվել է 4372 կազմակերպության գործունեության  դադարեցման որոշում:

11.07.2020-ի դրությամբ իրականացվել է  48595 ստուգում, որից միայն 428-ը՝ նշված օրը:

Բոլոր ստուգվողներին տրամադրվել են խորհրդատվություն և խախտումների անհապաղ վերացման պարտադիր կատարման ցուցումներ։

Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից՝ նշելով, որ ստուգումներն իրականացվել են ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի, ՀՀ կրթության տեսչական մարմնի, ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից: