Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Շենգավիթի նստավայրի դիմաց, որտեղ այսօր քննվում էր ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդությունը, ոստիկանները դիմակ չկրելու համար տուգանեցին ԲՀԿ–ական պատգամավոր Նորա Առուստամյանին։
«Առողջապահության նախարարի հորդորին եմ հետեւում, փորձում եմ չկրել կտորից դիմակ, այլ կրեմ բժշկական դիմակ։ Թող մի հատ կոնկրետանան, կողմնորոշված ասեն, ո՞րն է ճիշտը, կտո՞րը, դնե՞լը. չդնե՞լը։ Տուգանվեցի, քանի որ այդ պահին հետեւում էի առողջապահության հորդորին, իմացա, որ կտորից դիմակը վնաս է, հանեցի, այս պահին նկատեցին ոստիկանները, մոտեցան եւ տուգանեցին։ Կխնդրեմ, որ առողջապահության նախարարը վերջնական կողմնորոշված կոչով դիմի բնակչությանը»,- իր խոսքում նշեց պատգամավորը։