Քրեական հեղինակություններ Նորատուսցի Ալիկ մականունով հայտնի Ալիկ Բանդուրյանի եւ Չարբախցի Գեղամ մականունով հայտնի Պետրոս Իսրայելյանի գործով դատավճիռը մասնակի բեկանվեց եւ փոփոխվեց: Այս մասին գրում է armtimes.com-ը:
Նման որոշում քիչ առաջ հրապարակեց ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը դատավոր Ռուզաննա Բարսեղյանի նախագահությամբ:
Դատարանն այսպիսով Ալիկ Բանդուրյանին մեղավոր ճանաչեց ՀՀ քրեական օրենսգրքի 38-113-րդ հոդվածի 2-րդ մասով եւ վերջինիս նկատմամբ պատիժ նշանակել 4 տարի ժամկետով: «Ալիկ Բանդուրյանի պատիժը հաշվարկվեց 18.11. 2016-ից մինչեւ 18. 12.18 թվականը երկու տարի մեկ ամիս նախնական կալանքի տակ գտնվելու ժամկետը եւ վերջնական պատիժ սահմանել ազատազրկում մեկ տարի 11 ամիս ժամկետով»,- ասաց նախագահող դատավորը: Այնուհետեւ Բանդուրյանի նկատմամբ կիրառվեց համաներումը, եւ նա ազատվեց նշանակված պատժից: Դատավճիռը մնացած մասերով թողնվեց անփոփոխ:
2016 թվականին «Լիա» գեղեցկության սրահում տեղի ունեցած աղմկոտ գործի շրջանակներում առաջին ատյանի դատարանը Ալիկ Բանդուրյանին եւ Արմեն Գասպարյանին արդարացրել էր, իսկ սպանության մեջ մեղադրվող Պետրոս Իսրայելյանի արարքը վերաորակել ավելի մեղմ հոդվածով, նրան դատապարտել 4 տարի ժամկետով ազատազրկման ու համաներմամբ ազատ արձակել դատարանի դահլիճից:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: