տուն Հասարակություն Նորաշենցիները բողոքի ակցիա են անցկացնում կառավարության դիմաց

Նորաշենցիները բողոքի ակցիա են անցկացնում կառավարության դիմաց

225
0

Արարատի մարզի Նորաշեն համայնքի բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում Կառավարության շենքի դիմաց: Նրանք կրկին պահանջում են հետ բերել համայնքի ղեկավարին՝ Նորայր Գրիգորյանին:

Նորաշենցիները հայտարարեցին, որ համայնքապետարանի ամբողջ աշխատակազմը գործադուլ է հայտարարել, բայց նրանք պատրաստ են գնալ փոխզիջման, այսինքն՝ Նորայր Գրիգորյանը չլինի գյուղապետ, բայց ժամանակավոր պաշտոնակատար նշանակվի նրա տեղակալ Միսաք Ստեփանյանը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ նորաշենցիներն ակցիա էին իրականացնում  Արարատի մարզպետարանի դիմաց: Նրանց հետ խոսեզ մարզպետ Գարիկ Սարգսյանը, որը նշեց, որ համայնքի ղեկավարի լիազորությունները դադարեցվել են օրենքով սահմանանված կարգով:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here