տուն Մամուլ Նորակոչիկներին տրվող Հեպատիտ Ա-ի պատվաստանյութի սղություն կա. խնդրի լուծման համար բանակցում են...

Նորակոչիկներին տրվող Հեպատիտ Ա-ի պատվաստանյութի սղություն կա. խնդրի լուծման համար բանակցում են ՄԱԿ-ի հետ. «Հայկական ժամանակ»

327
0

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն Ազգային ժողովում օրեր առաջ ասել էր, որ Հեպատիտ Ա-ի պատվաստանյութի ձեռքբերման պրոբլեմ ունենք, «քանի որ կիսաֆեյք մի ՍՊԸ հաղթել է մրցույթում ու չի մատակարարել, քանի որ գիտի՝ ոչ մի վնաս չի կրելու»: Նախարարը նշել էր նաև, որ այս պատվաստանյութը, որի սղությունը, փաստորեն, կա, տրվում է բանակ զորակոչվող տղաներին:

Առողջապահության նախարարությունից «Հայկական ժամանակ»-ը ճշտել է, թե հիմա նորակոչիկները չե՞ն ստանում այդ պատվաստումը, կամ գուցե նրանց միայն մի՞ մասն է ստանում, ե՞րբ եւ ինչպե՞ս է նախատեսվում լուծել այս խնդիրը:

Նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը փոխանցել է, որ խնդրի լուծման համար առողջապահության նախարարությունը սկսել է բանակցություններ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հետ: «Այսուհետ, ինչպես մյուս պատվաստանյութերը, այնպես էլ Հեպատիտ Ա-ի դեմ պատվաստանյութը ձեռք կբերվի ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի միջոցով»,- նշել է նա:

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուրում: