տուն Հասարակություն Նորածին երեխան համացանցում 500 դոլարով վաճառքի է հանվել

Նորածին երեխան համացանցում 500 դոլարով վաճառքի է հանվել

412
0

Նորածին երեխան վաճառքի է հանվել համացանցում: Փոքրիկի արժեքը 500 դոլար են սահմանել: Ոստիկանությունը փնտրում է հրապարակման հեղինակին: Այս մասին հաղորդում է The Sun-ը:

Հրապարակումը հայտնվել է ամերիկյան Craiglist կայքում:

«Նորածին երեխան վաճառվում է 500 դոլարով: Երեխան երկու շաբաթական է: Նա քնում է, գիշերները չի աղմկում: Ներառված են նաև կաթնային խառնուրդը և հագուստը: Մենք կարող ենք անվճար տրամադրել նաև 4 տարեկան քրոջը»,- ասված է հրապարակման մեջ:

Հայտարարությունն այս պահին հանվել է։